«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ-ՀԱՎԱՍՏԱԳՐՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման
կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ Գյուղատնտես-հավաստագրող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ապրիլ 2022
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ, փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 29.03.2022
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հայտարարում է գյուղատնտես-հավաստագրող թափուր աշխատատեղի մասին։ Գյուղատնտես-հավաստագրողի աշխատանքի ընդհանուր նկարագիրն է՝ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի հավաստագրման իրականացումը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնավորվել է 2005 թվականին (ՀՀ էկոնոմիկայի նախարարության տակ գործող կառույց): Կազմակերպության գործառույթները ներառում են բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումները, նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները, բույսերի նոր սորտերի նկարագրության կազմումը, նոր սորտերի արտոնագրումը, հեղինակային իրավունքի վկայականի հանձնումը, ՀՀ պետական գրանցամատյանի վարումը, սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը, բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումները, հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարումը, ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
175,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Գյուղատնտես-հավաստագրող» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարներով: