Գյուղատնտես-հավաստագրողի թափուր հաստիքի հայտարարություն

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ-ՀԱՎԱՍՏԱԳՐՈՂ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման  

կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀԱՍՏԻՔ՝ Գյուղատնտես-հավաստագրող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ՝  ապրիլ 2022

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ, փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 29.03.2022

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հայտարարում է գյուղատնտես-հավաստագրող թափուր աշխատատեղի մասին։ Գյուղատնտես-հավաստագրողի աշխատանքի ընդհանուր նկարագիրն է՝ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի հավաստագրման իրականացումը:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • Ընդունել հավաստագրման հայտերը, ստուգումների հաշվետվությունները, օժանդակ փաստաթղթերը և որոշել համապատասխանության կարգավիճակը,
  • Վարել տվյալների շտեմարանը,
  • Աջակցել հավաստագրման ձևերի և փաստաթղթերի մշակմանը և պահպանմանը, ներառյալ տեղեկատվական նյութերը,
  • Իրականացնել տեխնիկական աջակցություն՝ օգնելու արտադրողներին սահուն անցնել հավաստագրման գործընթացը և բացահայտել կարիքների ուղղությունները,
  • Իրականացնել հավաստագրում պահանջող գործողությունների ստուգումները,
  • Ներկայացնել սերմնաբուծական համակարգերի և արտադրանքի առաջխաղացման նոր մոտեցումներ և նորարարություններ,
  • Կառավարել դաշտային տեխնիկական անձնակազմին՝ իրազեկման ծրագրերն ու դրանց մոնիթորինգը, գնահատումը,
  • Կատարել դաշտային դիտարկումներ՝ մշակաբույսերի վեգետացիայի տարբեր փուլերում և կազմել համապատասխան արձանագրությունները։

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է գյուղատնտեսական ոլորտում),
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
  • Կազմակերպչական և հաղորդակցման ունակություններ,
  • Համակարգչային ծրագրերի (Word, Excel) իմացություն:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնավորվել է 2005 թվականին (ՀՀ էկոնոմիկայի նախարարության տակ գործող կառույց): Կազմակերպության գործառույթները ներառում են բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումները, նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները, բույսերի նոր սորտերի նկարագրության կազմումը, նոր սորտերի արտոնագրումը, հեղինակային իրավունքի վկայականի հանձնումը, ՀՀ պետական գրանցամատյանի վարումը, սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը, բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումները, հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարումը, ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

175,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)

 

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը անգլերեն կամ հայերեն լեզվով՝ humanresources.carc@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Գյուղատնտես-հավաստագրող» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարներով:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00