Աշխատանքի անվանում՝ Թվային մարքեթինգի խորհրդական, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե
Աշխատանքային պայմաններ՝ մշտական, մեկ դրույք
Անմիջական ղեկավար՝ Մարքեթինգի խթանման վարչության պետ
Գտնվելու վայր՝ Մհեր Մկրտչյան 5, ք․ Երևան 0010, Հայաստան
Անհրաժեշտ որակավորումներ․
Ամփոփ աշխատանքի մասին
Մենք փնտրում ենք թվային մարքեթինգի մասնագետի՝ գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններով, ով կարող է առաջնորդել Հայաստանի՝ որպես զբոսաշրջային դեստինացիայի՝ սոցիալական մեդիայում առաջխաղացման համապարփակ և ազդեցիկ ռազմավարության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ինքնուրույն կառավարել թիրախավորված թվային հարթակները։ Մասնագետը պետք է կարողանա մշակել բովանդակության օրացույց, հավաքել համապատասխան նյութեր և վերահսկել թվային հարթակներով նյութերի առաջխաղացումը, ինչպես նաև մեդիա արշավները։
Թվային մարքեթինգի ոլորտում 5 և ավել տարվա փորձ ունեցող մասնագետը պետք է տիրապետի թվային հարթակների և թվային առաջխաղացման միտումներին, ինչպես նաև արդյունավետ թիրախային ռազմավարությունների մշակման փորձ ունենա, գործնական քայլեր ձեռնարկի կատարողական ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ և թիրախային արշավներ իրականացնի։ Փորձագետը կհավաքագրի և կտրամադրի տվյալներն ու վերլուծությունները, որոնք կօգնեն ավելի արագ և թիրախային որոշումներ կայացնել։ Փորձագետը պետք է իմանա, թե ինչպես օգտագործել սոցիալական մոնիտորինգի գործիքները որակյալ մարքեթինգային հետազոտության համար։
Մենք փնտրում ենք մասնագետի, ով ունի․
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) marketing@armenia.travel էլ․ հասցեին մինչև նոյեմբերի 8-ը, ժամը՝ 18:00-ն։ Վերնագրի դաշտում նշեք հաստիքի անվանումը՝ Թվային մանքեթինգի խորհրդական
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մասին
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նպատակն է բարձրացնել զբոսաշրջության ներդրումը ազգային տնտեսության կայուն զարգացման գործում, քանի որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը տնտեսական և սոցիալական աճի ամենաուժեղ շարժիչներից մեկն է:
Կոմիտեն ունի Հայաստանի զբոսաշրջային մարքեթինգի և առաջխաղացման նվիրված թիմ, ով պատասխանատու է Հայաստանը միջազգային հարթակներում դիրքավորելու համար: Կոմիտեի համար կարևոր է վերջնական արդյունքը և մենք աշխատում ենք բարձրացնել Հայաստանի վարկանիշը համաշխարհային շուկայում։ Միանալով մեր թիմին՝ դուք ականատես կլինեք, թե ձեր ներդրումները ինչպես են կյանքի կոչվում և շոշափելի ու դրական ազդեցություն թողնում Հայաստանի միջազգային զբոսաշրջային վարկանիշի բարելավման հարցում։