Հետաքրքրության արտահայտման
հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար
Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ճարտարագետ-շինարար
Հղման համարը՝ SOE-18-21 /ըստ Գնումների պլանի/
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ճարտարագետ-շինարարի ծառայությունները:
Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրի շրջանակներում կատարվող շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներին:
Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
- իրականացնել վերահսկողություն Ծրագրի կողմից ֆինանսավորվող շինարարական և նախագծային աշխատանքների ամբողջ ընթացքի նկատմամբ մինչև վերջնական ակտով աշխատանքների ընդունում-հանձնումը` համաձայն կապալառուի հետ կնքված պայմանագրի,
- սերտորեն համագործակցել շինարարական աշխատանքների կապալառուների, նախագծային աշխատանքներն իրականացնողների և ՀԳՌԿՄ2 ծրագրի համակարգողների հետ,
- ծրագրի իրականացման ընթացքում կատարել և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավարին տրամադրել նախագծային և շինարարական աշխատանքների մանրամասն վերլուծություն,
- կապալառուների նկատմամբ իրականացնել տեխնիկական և շինարարական աշխատանքների ընթացքի հսկողություն,
- նախագծային կազմակերպությանը տրամադրել նախագծային-տեխնիկական պայմանները,
- համախմբել համապատասխան տարածքում ինժեներական ենթակառուցվածքները/ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, ոռոգում/ սպասարկող իրավասու կազմակերպությունների կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալները, որտեղ ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները,
- նախագծային կազմակերպությանը տրամադրել կառույցի տեխնիկական պայմանները և նախագծային առաջադրանքը,
- մինչ նախագծի փորձաքննություն կատարելը նախագծողի հետ անցկացնել նախագծի քննարկում,
- փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո այն սահմանված կարգով համաձայնեցնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
- նախագիծը համապատասխան մարմինների հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո այն ներկայացնել ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավարի հաստատմանը,
- կառույցի շինարարության ընթացքում վերահսկել շինարարական կազմակերպության գործունեությունը համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության 1998 թ. ապրիլի 28-ի` «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի» մասին ՔՆ հ. 44 հրամանի,
- վերահսկել շինարարական գործընթացը կառույցի ժամանակացույցի համաձայն,
- շինարարության ընթացքում համակարգել կապալառուի, տեխնիկական հսկողության և նախագծային կազմակերպության, հեղինակային հսկողության աշխատանքները,
- ընդունել աշխատանքների որակի տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների կողմից պատրաստված հաշվետվությունները,
- խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցել տնօրենին,
- շինարարության ավարտից հետո գործող օրենքին համապատասխան կազմակերպել կառույցի ընդունում-հանձնումը` ներգրավելով համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին,
- մուտքագրել ԿՏՀ «Շինարարության մոդուլում» ընգրկված ցուցանիշների վերաբերյալ պահանջվող տվյալները և ապահովել դրանց լրամշակումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության, շինարարության, գյուղատնտեսության կամ հարակից ոլորտներում;
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարվա փորձ զարգացմանն ուղված միջազգային/ազգային ծրագրերում;
- Դոնորների հետ աշխատելու փորձ, պետական և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, ինչպես նաև շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքների լավ իմացություն;
- Հայերերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն,
- Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:
Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. օգոստոսի 5-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am