CARMAC2 ծրագրի ճարտարագետ-շինարարի հայտարարություն

Հետաքրքրության արտահայտման
հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ճարտարագետ-շինարար
Հղման համարը՝ SOE-18-21  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ճարտարագետ-շինարարի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրի շրջանակներում կատարվող շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներին:    

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝  

  • իրականացնել վերահսկողություն Ծրագրի կողմից ֆինանսավորվող շինարարական և նախագծային աշխատանքների ամբողջ ընթացքի նկատմամբ մինչև վերջնական ակտով աշխատանքների ընդունում-հանձնումը` համաձայն կապալառուի հետ կնքված պայմանագրի,
  • սերտորեն համագործակցել շինարարական աշխատանքների կապալառուների, նախագծային աշխատանքներն իրականացնողների և ՀԳՌԿՄ2 ծրագրի համակարգողների հետ,
  • ծրագրի իրականացման ընթացքում կատարել և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավարին տրամադրել նախագծային և շինարարական աշխատանքների մանրամասն վերլուծություն,
  • կապալառուների նկատմամբ իրականացնել տեխնիկական և շինարարական աշխատանքների ընթացքի հսկողություն,
  • նախագծային կազմակերպությանը տրամադրել նախագծային-տեխնիկական պայմանները,
  • համախմբել համապատասխան տարածքում ինժեներական ենթակառուցվածքները/ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, ոռոգում/ սպասարկող իրավասու կազմակերպությունների կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալները, որտեղ ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները, 
  • նախագծային կազմակերպությանը տրամադրել կառույցի տեխնիկական պայմանները և նախագծային առաջադրանքը,   
  • մինչ նախագծի փորձաքննություն կատարելը նախագծողի հետ անցկացնել նախագծի քննարկում,
  • փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո այն սահմանված կարգով համաձայնեցնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
  • նախագիծը համապատասխան մարմինների հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո այն ներկայացնել ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավարի հաստատմանը,
  • կառույցի շինարարության ընթացքում վերահսկել շինարարական կազմակերպության գործունեությունը համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության 1998 թ. ապրիլի 28-ի` «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի» մասին ՔՆ հ. 44 հրամանի,
  • վերահսկել շինարարական գործընթացը կառույցի ժամանակացույցի համաձայն,
  • շինարարության ընթացքում համակարգել կապալառուի, տեխնիկական հսկողության և նախագծային կազմակերպության, հեղինակային հսկողության աշխատանքները,
  • ընդունել աշխատանքների որակի տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների կողմից պատրաստված հաշվետվությունները,
  • խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցել տնօրենին,
  • շինարարության ավարտից հետո գործող օրենքին համապատասխան կազմակերպել կառույցի ընդունում-հանձնումը` ներգրավելով համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին,
  • մուտքագրել ԿՏՀ «Շինարարության մոդուլում» ընգրկված ցուցանիշների վերաբերյալ պահանջվող տվյալները և ապահովել դրանց լրամշակումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

  1. Բարձրագույն կրթություն ճարտարագիտության, շինարարության, գյուղատնտեսության կամ հարակից ոլորտներում;
  2. Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարվա փորձ զարգացմանն ուղված միջազգային/ազգային ծրագրերում;
  3. Դոնորների հետ աշխատելու փորձ, պետական և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, ինչպես նաև շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքների լավ իմացություն;
  4. Հայերերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն,
  5. Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:
     

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. օգոստոսի 5-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00