DRV բիզնես ֆորումին մասնակցելու հրավեր

Fvw DRV Destination Forum Armenia
Բիզնես ֆորում
2 Սեպտեմբեր 2021թ.
9:00 – 18:00

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն
զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին հրավիրում է
հայտեր ներկայացնել

DRV բիզնես ֆորումին մասնակցելու համար

 

Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Deutsche Reiseverband-ի (DRV) համագործակցությամբ կազմակերպում է «fvw DRV Destination Forum Armenia» միջոցառումը, որը տեղի կունենա 2021 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը։ DRV-ն գերմանական զբոսաշրջային ասոցիացիա է, որն ներկայացնում է ավելի քան 4000 անդամների շահերը: Fvw DRV Destination Forum-ը Գերմանիայի առաջատար առևտրային համաժողովն է, որը մեկ հարկի տակ է հավաքելու Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի 70 մասնակցի, այդ թվում՝ ճամփորդական գործակալների, մեդիա ներկայացուցիչներ, ավիաընկերության և DRV-ի ներկայացուցիչների:

Destination Forum-ի նպատակներն են ընդլայնել Գերմանիայից Հայաստանի ուղղությամբ կայուն զբոսաշրջությունը, խթանել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մասնակիցների շրջանում, բարձրացնել Հայաստանի մասին իրազեկվածության մակարդակը, նպաստել մասնակիցների՝ Հայաստանի զբոսաշրջային արդյունքների վաճառքի հմտությունների ձևավորմանը և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար գործընկերային կապերի հաստատման ու ամրապնդման հնարավորություն ստեղծել։

Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (EU4Busines ITTD) ծրագրի աջակցությամբ և Deutsche Gesellschaft für Internationale Zusammenareit (GIZ) կողմից:

«Fvw DRV Destination Forum Armenia»-ն բաղկացած է հետևյալից բաժիններից.

  • Մաս I. Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1
    Ծանոթացում․ «Վայելի՛ր Հայաստանը» շրջագայություններ
  • Մաս II. Սեպտեմբերի 2
    Գերմանացի և տեղացի մասնակիցների համատեղ բիզնես ֆորում

DRV բիզնես ֆորում

Բիզնես ֆորումը բացառիկ իրադարձություն է, որը հյուրընկալվում է DRV գերմանական զբոսաշրջային ասոցիացիայի կողմից: Միջոցառման ընթացքում կլինեն ելույթներ, թեմատիկ քննարկումներ և կարծիքների փոխանակում, որոնք անդրադառնալու են Գերմանիայի և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, ինչպես նաև մասնակից ձեռնարկություններին առնչվող թեմաների։ Ի լրումն, բիզնես ֆորումի շրջանակներում կկազմակերպվի նաև կապերի հաստատման նպատակով հանդիպում, որի ընթացքում մասնակից տեղական բիզնեսները գերմանացի պատվիրակների հետ անմիջական հաղորդակցության բացառիկ հնարավորություն կստանան։ Դա տեղի կունենա «բլից հանդիպում» ձևաչափով:

Բիզնես ֆորումի մասնակցության հայտ
Հայտերի ներկայացման մեկնարկը՝ 2021 թ. հուլիսի 26, ժամը 10:00
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2021 թ. օգոստոսի 6, ժամը 18:00-ն

Մասնակցության վճար՝ 60,000 ՀՀ դրամ

Մասնակցության փաթեթը ներառում է․

  • Ընկերության մեկ ներկայացուցչի մասնակցություն DRV բիզնես ֆորումին
  • Մեկ ներկայացուցիչի մասնակցություն «բլից հանդիպում» ձևաչափով միջոցառմանը
  • Սննդի ապահովում բիզնես ֆորումի ընթացում (սուրճի ընդմիջում և լանչ)
  • Հրավեր հրաժեշտի պաշտոնական արարողությանը մեկ ներկայացուցչի համար  

Մասնակցության առավելությունները․

  • Նոր բիզնեսի և գործող բիզնեսի զարգացման հնարավորություններ
  • Բիզնես կապերի հաստաստման լայն հնարավորություններ
  • Սեփական բիզնեսի առաջմղման եզակի հնարավորություն եվրոպական, մասնավորապես գերմանական շուկայում
  • Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ գիտելիքի ընդլայնում
  • Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության խթանումը Գերմանիայում
  • Անմիջական շփում, փորձի ու մտքերի փոխանակում գերմանացի մասնակիցների հետ

Մասնակցության չափանիշներ․

  • Կացության ծառայություն մատուցողներ, զբոսաշրջային օպերատորներ / գործակալություններ, / զբոսաշրջային փորձառություններ/ արդյունքներ ներկայացնող գրանցված բիզնեսներ
  • Գերմանիայի առևտրային ոլորտի հետ աշխատելու կարողություն (B2B բաշխման ուղիներ)
  • Ներկայացված բիզնեսի նպատակային շուկան պետք է լինեն եվրոպացի հաճախորդները
  • Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի հետ աշխատանքային փորձը խիստ ցանկալի է
  • Բիզնես գործունեությունը՝ առնվազն երեք տարվա փորձ
  • Բիզնեսը լուծարման կամ սնանկության գործընթացում չէ
  • Բիզնեսի կողմից ներկայացված մասնակիցը պետք է լավ տիրապետի գերմաներենի և/կամ անգլերենի
     

Հավելյալ տեղեկություններ

  • Բիզնես ֆորումի անցկացման վայրը ենթակա է հաստատման
  • Ելույթների, թեմատիկ քննարկումների և կարծիքների փոխանակման միջոցառման օրակարգը պետք է հայտարարվի DRV- ի կողմից
  • Միջոցառմանը հաջորդող հրաժեշտի արարողության անցկացման վայրը ենթակա է հաստատման: Հրաժեշտի միջոցառումը կհաջորդի DRV բիզնես ֆորումին։
  • Յուրաքանչյուր ընկերությունից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ (առանց բացառության), ձեռք բերված տոմսը չի կարող համատեղ օգտագործվել միևնույն ընկերության տարբեր ներկայացուցիչների կողմից:
  • Խստորեն հետևյել և պահպանել COVID-19-ի անվտանգության կանոնները

Այլ կարևոր տեղեկություն․

  • Այս միջոցառման հաղորդակցության/վարչական մասը ապահովելու է կազմակերպությունների ընտրության մրցույթում ընտրված ընկերությունը:
  • Մասնակցության վճարի դիմաց հաշիվ-ապրանքագիր կտրամադրվի և գումարը կվճարվի տվյալ կազմակերպությանը։

Ընտրված հայտատուների ազդարարում․

Դիմումների կարգավիճակի մասին կհայտարարվի մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը:
Միջոցառման ձևաչափով և համավարակով պայմանավորված՝ տեղական բիզնեսների ներկայացուցիչների մասնակցության քանակը սահմանափակ է:

Մասնակցության հայտը ներկայացնելու համար անցնել հետևյալ հղումով

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00