ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հայտերի ընդունման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 37-3.2-44)
1) իրականացնում է գործակալության և նախարարության մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև գործակալության պետի, պետի տեղակալի և ստորաբաժանումների միջև փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
2) իրականացնում է Բաժնի գործունեության վերաբերյալ փաստաթղթերի և ձևաթղթերի պատճենների պատրաստումը.
3) իրականացնում է գյուտերի, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների հայտերի ընդունման մատյանների նախապատրաստումը.
4) իրականացնում է փոստային առաքումների ստացումը փոստից.
5) իրականացնում է Գործակալությունում նախապատրաստվող փաստաթղթերի, գրությունների և այլ նյութերի համակարգչային մուտքագրման, ձևավորման և տպագրման աշխատանքները.
6) իրականացնում է Գործակալության փաստաթղթերի, նամակների և այլ նյութերի ուղարկումն ու ստացումը էլեկտրոնային փոստով.
7) իրականացնում է գյուտերի, ապրանքային նշանների, ապրանքի ծագման տեղանունների և արդյունաբերական նմուշների հայտերի փաստաթղթերի ստուգում, գրանցում և ստացականների հանձնում.
8) իրականացնում է Գործակալության ելից և մտից փաստաթղթերի համակարգչային գրանցումը, հիմնապաշարի վարումը և հիմնապաշարով որոնման կատարումը.
9) իրականացնում է Գործակալության նորմատիվ ակտերի հիմնապաշարում փոփոխությունների և լրացումների մուտքագրումը.
10) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի մայիսի 25-ը:
ՀՀ քաղաքացիները Էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):