Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հայտերի ընդունման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 37-3.2-44) թափուր պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հայտերի ընդունման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 37-3.2-44)

1) իրականացնում է գործակալության և նախարարության մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև գործակալության պետի, պետի տեղակալի և ստորաբաժանումների միջև փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.

2) իրականացնում է Բաժնի  գործունեության վերաբերյալ փաստաթղթերի և ձևաթղթերի պատճենների պատրաստումը.

3) իրականացնում է գյուտերի, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների հայտերի ընդունման մատյանների նախապատրաստումը.

4) իրականացնում է փոստային առաքումների ստացումը փոստից.

5) իրականացնում է Գործակալությունում նախապատրաստվող փաստաթղթերի, գրությունների և այլ նյութերի համակարգչային մուտքագրման, ձևավորման և տպագրման աշխատանքները.

6) իրականացնում է Գործակալության փաստաթղթերի, նամակների և այլ նյութերի ուղարկումն ու ստացումը էլեկտրոնային փոստով.

7) իրականացնում է գյուտերի, ապրանքային նշանների, ապրանքի ծագման տեղանունների և արդյունաբերական նմուշների հայտերի փաստաթղթերի ստուգում, գրանցում և ստացականների հանձնում.

8) իրականացնում է Գործակալության ելից և մտից փաստաթղթերի համակարգչային գրանցումը, հիմնապաշարի վարումը և հիմնապաշարով որոնման կատարումը.

9) իրականացնում է Գործակալության նորմատիվ ակտերի հիմնապաշարում փոփոխությունների և լրացումների մուտքագրումը.

10) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Աշխատավարձի չափը՝  150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի մայիսի 25-ը:

ՀՀ քաղաքացիները Էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00