«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի մեկնարկ. ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր

Ծրագրով ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) տարածքներում կաջակցեն համատեղ (ինտեգրացիոն) ծրագրերի նախաձեռնմանը՝ ֆինանսավորման և ոչ ֆինանսական գործիքակազմով «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի հարթակում։ Հայտերը (հայտի ձևը՝ ռուսերենով) և համատեղ ծրագրերը եվրասիական ձեռներեցներից ընդունվում են Մրցույթի Կազմկոմիտեի կողմից յուրաքանչյուր տարի գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) և աշնանային (սեպտեմբերի 1-ից  հոկտեմբերի 30-ը) ընտրափուլերի շրջանակներում։

Մրցույթի առաքելությունն «աճի կետերի» և առավելագույն հնարավորությունների ստեղծումն է եվրասիական ընկերությունների համար մեկ հարթակում և մեկ հայտով։ Որպես ԵԱՏՄ ձեռներեցների զարգացման, աջակցության և համագործակցության ոչ պետական ​​հաստատություն՝ Մրցույթի կազմկոմիտեն իրականացնում է ինտեգրացիոն ծրագրերի նախապատրաստում` արտոնյալ վարկավորում, կառավարության աջակցություն և ոչ ֆինանսական աջակցություն ստանալու, ծրագրի զարգացման և միասնական եվրասիական և արտաքին այլ շուկաներ դուրս բերելու համար:

Հաջող իրականացման և դրական որոշումների կայացման համար մրցույթի ընթացակարգի շրջանակներում իրականացվում է ներդրումային ծրագրերի և գործարար նախաձեռնությունների նախապատրաստման «միասնական համակարգում» հետևյալ մարմինների կողմից՝

  • կառավարման մարմիններ և զարգացման ինստիտուտներ, 
  • ներդրումային ֆոնդեր և բանկեր, 
  • խոշոր ճյուղային և փորձագիտական միավորումներ (ասոցիացիաներ, միություններ), 
  • մրցույթի «գործընկեր էկոհամակարգի» անդամներ:

«Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի կազմկոմիտեին դիմելու շնորհիվ դուք կկարողանաք բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ, տնտեսել աշխատաժամանակ գործարար ծրագրի նախապատրաստման համար՝ ստանալով

  1. ԵԱՏՄ անդամ պետությունների խոշոր բանկերի և ներդրումային ֆոնդերի ֆինանսավորման առաջարկներ` ընտրելով շահավետ պայմաններ ծրագրի իրականացման համար,
  2. ծրագիր, որը պատրաստ է գործընկերների հետ համագործակցության համար,
  3. ծրագրի գնահատական և աջակցություն կառավարման ազգային մարմինների և միջազգային կառույցների կողմից,
  4. «տիպային» նախագծային լուծում՝ ինտեգրացիոն ներդրումային ծրագիր նախաձեռնելու համար,
  5. առաջարկություններ ինտեգրացիոն ծրագրի բարելավման մասով ԵԱՏՄ առաջադեմ փորձագիտական կազմակերպությունների կողմից
  6. ինտեգրացիոն ծրագրի ընդլայնման հնարավորություններ եվրասիական բիզնես-թրեքինգի շնորհիվ։

«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են՝ Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), «Տարածաշրջաններ-կայուն զարգացում» մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru

Մրցույթն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովների (ԵՏՀ) աջակցությամբ մինչև 2025թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման նպատակով։

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն և ծրագրերին ու հայտատուներին ներկայացվող պահանջների մանրամասները տեղադրված են «Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00