Հայաստանում մարտի 12-ից մեկնարկել է Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր (GLLP), որն իրականացվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (US-CDC) աջակցությամբ։ Հայաստանում ծրագրի տեխնիկական ներդրման համար պատասխանատու գործընկերը ֆրանսիական «Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայություններ» (IQLS) կազմակերպությունն է։
Ծրագիրն առաջարկում է համապարփակ, ունակությունների վրա հիմնված, «Մեկ առողջապահության» մոտեցմամբ ուղղորդվող, ուսումնական ծրագիր, որը նախատեսված է բժշկական և անասնաբուժական լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար։ Ծրագրի նպատակն է դասընթացների միջոցով ազգային լաբորատոր համակարգերում ստեղծել, խթանել, ուժեղացնել և ապահովել կայուն զարգացման հնարավորություններ ոլորտում գործող առաջնորդների համար։
Մրցույթի տեսակը` Ծրագրի մենթորների և մասնակիցների ընտրութուն
Ընտրության չափորոշիչները և գործընթացը` Ներկայացված են հավելված 1-ում՝ Ծրագրի մենթորների ընտրության չափորոշիչներ և 2-ում՝ Ծրագրի մասնակիցների ընտրության չափորոշիչներ
Մրցույթի անցկացման ամսաթվերը՝ 2020 թվականի ապրիլի 8-ից - ապրիլի 22 ժ. 17:00
Մրցույթի անցկացման վայրը` Երևան
Ուսուցման ծրագրի տևողությունը՝
Մրցույթին մասնակցության համար հայտերի ներկայացման գործընթացը` հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեին՝ gllp@ncdc.am
Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով՝ ոչ ուշ քան նշված վերջնաժամկետը։
Հայտը ներառում է․
Հայտում անհրաժեշտ է հստակ նշել մենթորների, թե մասնակիցների մրցույթի համար է այն ներկայացվում։
Մասնակցության ծանուցում`
Ծանուցում կստանան միայն ընտրված մենթորները և մասնակիցները՝ հայտն ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: