Հայաստանում Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրի (GLLP) մենթորների և մասնակիցների մրցույթի վերաբերյալ հայտարարություն

 

Հայաստանում մարտի 12-ից մեկնարկել է Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր (GLLP), որն իրականացվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների  (US-CDC) աջակցությամբ։ Հայաստանում ծրագրի տեխնիկական ներդրման համար պատասխանատու գործընկերը ֆրանսիական «Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայություններ» (IQLS) կազմակերպությունն է։

Ծրագիրն առաջարկում է համապարփակ, ունակությունների վրա հիմնված, «Մեկ առողջապահության» մոտեցմամբ ուղղորդվող, ուսումնական ծրագիր, որը նախատեսված է բժշկական և անասնաբուժական լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար։ Ծրագրի նպատակն է դասընթացների միջոցով ազգային լաբորատոր համակարգերում ստեղծել, խթանել, ուժեղացնել և ապահովել կայուն զարգացման հնարավորություններ ոլորտում գործող առաջնորդների համար։

Մրցույթի տեսակը` Ծրագրի մենթորների և մասնակիցների ընտրութուն

Ընտրության չափորոշիչները և գործընթացը` Ներկայացված են հավելված 1-ում՝  Ծրագրի մենթորների ընտրության չափորոշիչներ և 2-ում՝ Ծրագրի մասնակիցների ընտրության չափորոշիչներ

Մրցույթի անցկացման ամսաթվերը՝  2020 թվականի ապրիլի 8-ից - ապրիլի 22 ժ. 17:00

Մրցույթի անցկացման վայրը` Երևան

Ուսուցման ծրագրի տևողությունը՝

  • Մենտորների համար` 6 ամիս
  • Մասնակիցների համար` 2 տարի

Մրցույթին մասնակցության համար հայտերի ներկայացման գործընթացը` հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեին՝ gllp@ncdc.am 

Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով՝ ոչ ուշ քան նշված վերջնաժամկետը։

Հայտը ներառում է․

  1. մանրամասն ինքնակենսագրականը  (CV)
  2. նպատակի մասին հայտարարությունը (ուղեկցող նամակ, որտեղ ներկայացված են տեղեկություններ իրենց ընթացիկ պաշտոնի և առաջնորդության նկատմամբ իրենց հանձնառության վերաբերյալ)։

Հայտում անհրաժեշտ է հստակ նշել մենթորների, թե մասնակիցների մրցույթի համար է այն ներկայացվում։

Մասնակցության ծանուցում`
Ծանուցում կստանան միայն ընտրված մենթորները և մասնակիցները՝ հայտն ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00