ՀՀ Էկոնոմիկային նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրին անհրաժեշտ է թարգմանիչ

Նկարագրություն

Առաջադրանքի նպատակն է` «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում մատուցել թարգմանչական ծառայություններ Ծրագրի թիմին՝ պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսական քաղաքականության զարգացման համար, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության համապատասխան անձնակազմին, միջազգային փորձագետներին և ընկերություններին, Համաշխարհային բանկի թիմի անդամներին Հայաստան կատարած այցերի ընթացքում:   

Պարտականություններ

  • Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ Ծրագրի թիմի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան անձնակազմի, ինչպես նաև Բանկի և միջազգային  փորձագետների համար,
  • Ապահովել թարգմանված փաստաթղթերում օգտագործված տերմինների և տերմինաբանության ճշգրտությունը և հետևողականությունը,
  • Կատարել դաշտային այցելություններ Բանկի և միջազգային փորձագետների հետ միասին՝ ըստ անհրաժեշտության,
  • Ավարտել թարգմանությունները  համաձայնեցված ժամկետներում,
  • Ծրագրի ղեկավարի հանձնարարությամբ` կատարել Ծրագրին վերաբերող այլ գրավոր և բանավոր թարգմանչական առաջադրանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն թարգմանչական գործ, լեզվաբանություն կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ` որպես թարգմանիչ,
  • Անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգիչների և ժամանակակից այլ տեխնիկական միջոցների հետ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման լավ հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
  • Գյուղատնտեսության ոլորտում թարգմանության փորձը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Նախատեսվում է աշխատանքները իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2021թ.-ի մարտից մինչև 2021թ.-ի մայիսը, հնարավոր երկարաձգումով:

Ոլորտ
Լեզվաբանություն

Դիմումներն ուղարկել
Հետաքրքրվածության դեպքում հայտերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2021թ. մարտի 10-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեին:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00