Առաջարկների ներկայացման հայտարարություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր
«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ-տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»
Մրցույթի նպատակը՝
Դուք գերփոքր, փոքր կամ միջին չափի ոչ-տեխնոլոգիական ընկերությո՞ւն եք արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, տեխնոլոգիայի, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների) և փնտրո՞ւմ եք ֆինանսական աղբյուրներ COVID-19-ի համավարակի հետևանքների տնտեսական վերականգնման համար: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ մասնակցելու դրամաշնորհային մրցույթի՝ «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը հադիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության մաս:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկություն ստանալու համար՝ տե՛ս Դիմողների ձեռնարկը։
Ովքե՞ր կարող են դիմել
Հայտեր կարող են ներկայացնել սահմանված հետևյալ նվազագույն պահանջներին համապատասխանող բոլոր ըներությունները ողջ Հայաստանից: Առաջարկները պետք է ներառեն հետևյալ նպատակներից նվազագույնը մեկը՝
Իրավասության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկություններ ստանալու համար՝ տե՛ս Դիմորդների ձեռնարկը:
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրվածության դեպքում, խնդրում ենք ներկայացնել դիմումի փաթեթը` ԳՄՀԸ- ի առաջարկների ներկայացման պահանջներին համապատասխան, որոնք նկարագրված են Դիմորդների ձեռնարկում:
Դիմումի փաթեթը պետք է ներառի.
Դիմորդների ձեռնարկը և համապատասխան ձևաթղթերը կարող եք ներբեռնել այստեղից
Դիմորդների ձեռնարկ (.pdf)
Հավելված 1_ Ծրագրի նկարագրության ներկայցման ձև (.doc)
Հավալված 2_ Բյուջեի ներկայացման ձև (.xls)
Բյուջեն պետք է ներկայացվի ՀՀ դրամով: Համաձայն ՀՀ կառավարության 23.09.2009 -ի թիվ 1112-Ն որոշման՝ ԳՄՀԸ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ըստ այդմ, բյուջեն պետք է ներկայացվի առանց ԱԱՀ-ի:
Մրցույթին վերաբերող հարցերը կարող եք ուղղել էլ. փոստով ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 7-ը՝ ներքոնշյալ էլ. հասցեին՝ հստակ կերպով նշելով առաջարկների հայտարարության անվանումը: Հարց ու պատասխանի ժամկետի ավարտից հետո բոլոր հարցերը կմիավորվեն և կհրապարակվեն շահագրգիռ դիմորդների համար:
Դիմումի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել tech@tourismtech.am.
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 12-ը, Երևանի ժամանակով 23:59 -ը: