Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 20-ին ժամը 10։30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում (ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5)
Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել մինչև 65 տարեկան ՀՀ այն գործունակ քաղաքացին, որն ունի համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր), կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Գործադիր մարմնի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում/ ձևը լրացվում է փաստաթղթերը հանձնելիս/,
- անձնագրի պատճենը,
- արական սեռի անձինք `զինգրքույկ կամ զինգրքույկին փոխարինող փաստաթուղթ,
- մեկ լուսանկար՝ 3x4 չափի.
- ինքնակենսագրություն,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
- տեղեկանք մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00- ից մինչև 12:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վեջնաժամկետն է 2020թ. հուլիսի 17-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռ․ 011-59-71-98/: