«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար բաց մրցույթ

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 20-ին ժամը 10։30-ին  ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում (ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5)

Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել մինչև 65 տարեկան ՀՀ այն գործունակ քաղաքացին, որն ունի համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր), կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:

Գործադիր  մարմնի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում/ ձևը լրացվում է փաստաթղթերը հանձնելիս/,

- անձնագրի պատճենը,

- արական սեռի անձինք `զինգրքույկ կամ զինգրքույկին փոխարինող փաստաթուղթ,

- մեկ լուսանկար՝ 3x4 չափի.

- ինքնակենսագրություն,

- կադրերի հաշվառման անձնական թերթիկ  (լրացված),

- բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

- քաղվածք աշխատանքային գրքույկից  (առկայության դեպքում),

- տեղեկանք մշտական բնակության վայրից,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող  փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00- ից մինչև 12:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վեջնաժամկետն է 2020թ. հուլիսի 17-ը: 

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռ․ 011-59-71-98/:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00