Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում Ծրագրի ղեկավարի օգնականի ծառայությունների ձեռքբերման համար Հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝  P133705
Վարկի համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ղեկավարի օգնական
Հղման համարը՝  SOE-11-20  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ղեկավարի օգնականի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագրի իրականացմանը եւ աջակցել ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ղեկավարին, ապահովելու Ծրագրի գործունեության անխափան աշխատանքը.    

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  1. աջակցել Ծրագրի ղեկավարին իր պարտականությունների կատարման, հաշվետվությունների, հաշվետվությունների կազմման և նախարարության եւ այլ շահագրգիռ կողմերի հետ նամակագրական կապի ապահովման;
  2. տնօրինել Ծրագրի գրասենյակը, ապահովել պատշաճ մատակարարում և կազմակերպում;
  3. աջակցել այցելող փորձագետների առաքելությանը, ներառյալ հանդիպումների, փոխադրումների, վայրերի, թարգմանությունների եւ մեկնաբանությունների կազմակերպումը, ինչպես պահանջվում է.
  4. կատարել թարգմանություններ, երբ մասնագիտական թարգմանություն նախատեսված չէ, որպեսզի Ծրագրի թիմը միշտ կարողանա արդյունավետորեն շփվել իր շահագրգիռ կողմերի հետ,
  5. աջակցել Ծրագրի միջոցառումների պլանավորմանը, իրականացմանը և տեղեկատվության տարածմանը.
  6. պատրաստել Ծրագրի ղեկավարի կողմից համաձայնեցված հանդիպումները, ներառյալ օրակարգը, գործնական պայմանավորվածությունները, պահել արձանագրությունները և շրջանառության փաստաթղթերը.
  7. իրականացնել Ծրագրի իրականացման հետ կապված այլ պարտականություններ, սահմանված Ծրագրի ղեկավարի կողմից:
  8. իրականացնել փաստաթղթերի մուտքագրում, ուղղում եւ վերահղում.
  9. իրականացնել Ծրագրի կողմից ստացված եւ մշակված բոլոր փաստաթղթերի գրանցումը և պահեստավորումը.
  10. պատասխանել հեռախոսազանգերին և ուղարկված նամականերին.
  11. անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ. և
  12. իրականացնել Ծրագրի հետ կապված այլ պարտականություններ եւ առաջադրանքներ, որոնք տրվում են Ծրագրի ղեկավարի կողմից:
     

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

1. բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, կամ լեզվաբանության կամ հանրային կառավարման կամ հարակից այլ ոլորտներում, ապացուցված անգլերեն լեզվի հմտություններով;

2. հանրային կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, դոնոր կազմակերպությունների ծրագրերում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն.

3. անգլերեն լեզվի գրավոր, կարդալու և խոսակցական գերազանց հմտություններ, այդ թվում, փաստաթղթեր թարգմանելու և հանդիպումների ժամանակ թարգմանելու կարողություն;

4. լավ հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ, այդ թվում տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն և արագ և փոփոխվող միջավայրին հարմարվելու ունակություն; և

5. ընդհանուր գրասենյակային համակարգչային ծրագրերի իմացություն:

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2020թ. ապրիլի 30-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00