Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Ծրագրի ղեկավարի օգնական
Հղման համարը՝ SOE-11-20 /ըստ Գնումների պլանի/
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ղեկավարի օգնականի ծառայությունները:
Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագրի իրականացմանը եւ աջակցել ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ղեկավարին, ապահովելու Ծրագրի գործունեության անխափան աշխատանքը.
Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.
1. բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, կամ լեզվաբանության կամ հանրային կառավարման կամ հարակից այլ ոլորտներում, ապացուցված անգլերեն լեզվի հմտություններով;
2. հանրային կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, դոնոր կազմակերպությունների ծրագրերում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն.
3. անգլերեն լեզվի գրավոր, կարդալու և խոսակցական գերազանց հմտություններ, այդ թվում, փաստաթղթեր թարգմանելու և հանդիպումների ժամանակ թարգմանելու կարողություն;
4. լավ հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ, այդ թվում տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն և արագ և փոփոխվող միջավայրին հարմարվելու ունակություն; և
5. ընդհանուր գրասենյակային համակարգչային ծրագրերի իմացություն:
Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեով:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2020թ. ապրիլի 30-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am