Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրում

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 5-րդ և 6-րդ կետի 1-ին ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի N 835-Ն հրամանի համաձայն:

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն N 1 ձևի,

2) հաշիվ-ապրանքագրի կամ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը,

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

 4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ։ Դիմումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու դեպքում՝ կից փաստաթղթերի և/կամ պատճենների լրացուցիչ հաստատման անհրաժեշտությունը բացակայում է։

Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է նախարարության կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում լիցենզիայի տրամադրման կամ հայտի մերժման ժամկետը երկարաձգվում է ևս երկու աշխատանքային օրով:

Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը,

2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,

3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է։

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ:Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005162814 հաշվեհամարին:

Մեկանգամյա լիցենզիան մերժվում, տրամադրվում, կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ: 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00