Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով իրականացնել «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում օգնականի ծառայությունները:
Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` խթանել Ծրագրի իրականացմանը և աջակցել արժեշղթաների զարգացման բաղադրիչի համակարգողին՝ ապահովելու բաղադրիչի գործունեության անխափան աշխատանքը.
Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
1. Կապ պահպանել և ապահովել անհրաժեշտ հաղորդակցություն ԱՇԶ Բաղադրիչի ընթացիկ և հավանական հավակնորդների հետ:
2. Օժանդակել բաղադրիչի համակարգողին`
Աշխատաժողովների կազմակերպման հարցերում;
ԱՇԶՀ նիստերի կազմակերպման հարցերում;
ԱՇԶՀ նիստերի արձանագրությունների պատրաստման հարցերում:
3. Իրականացնել անհրաժեշտ գործողություններ` համաձայն ԱՇԶ Բաղադրիչի գործառնական ձեռնարկի, ինչպես օրինակ՝
4. Իրականացնել գրանցումներ ընտրված և նպատակային ֆինանսավորում ստացած ենթածրագրերի վերաբերյալ,
5. Աջակցել ենթածրագրի զեկույցների, ծրագրի կիսամյակային և առաջընթացի հաշվետվությունների պատրաստմանը,
6. Կատարել ԱՇԶ բաղադրիչի համակարգողի հանձնարարությունները և հրահանգները,
7. Պատրաստել վարչական հարցերի և գործուղումների հետ կապված համապատասխան փաստաթղթերը և ապահովել անհրաժեշտ նամակագրությունը,
8. Ապահովել սննդի անվտանգության մասին հաշվետվությունների հավաքագրումը շահառուներից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
Ագրոբիզնեսի ոլորոտում աշխատելու, ուսուցումներ, սեմինարներ և տեղեկատվական արշավներ կազմակերպելու փորձ,
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
Խնդիրներ լուծելու և վարչական հմտություններ,
Անգլերեն լեզվի լավ իմացություն,
Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն մինչև 2020թ. հունվարի 27-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով`
Երևան, Մհեր Մկրտչյան փող. 2, 8-րդ հարկ, 832 սենյակ; Էլ-փոստ. atovmasyan@agridf.am