ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի ՀԲ-ի վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված` «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի օգնականի ծառայությունների ձեռքբերման համար հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով իրականացնել «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում օգնականի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` խթանել Ծրագրի իրականացմանը և աջակցել արժեշղթաների զարգացման բաղադրիչի համակարգողին՝ ապահովելու բաղադրիչի գործունեության անխափան աշխատանքը.     

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝  

1.    Կապ պահպանել և ապահովել անհրաժեշտ հաղորդակցություն ԱՇԶ Բաղադրիչի ընթացիկ և հավանական հավակնորդների հետ:

2.    Օժանդակել բաղադրիչի համակարգողին` 

Աշխատաժողովների կազմակերպման հարցերում;
ԱՇԶՀ նիստերի կազմակերպման հարցերում;
ԱՇԶՀ նիստերի արձանագրությունների պատրաստման հարցերում:
3.       Իրականացնել անհրաժեշտ գործողություններ` համաձայն ԱՇԶ Բաղադրիչի գործառնական ձեռնարկի, ինչպես օրինակ՝

4.       Իրականացնել գրանցումներ ընտրված և նպատակային ֆինանսավորում ստացած ենթածրագրերի վերաբերյալ,

5.       Աջակցել ենթածրագրի զեկույցների, ծրագրի կիսամյակային և առաջընթացի հաշվետվությունների պատրաստմանը,

6.       Կատարել ԱՇԶ բաղադրիչի համակարգողի հանձնարարությունները և հրահանգները,

7.       Պատրաստել վարչական հարցերի և գործուղումների հետ կապված համապատասխան փաստաթղթերը և ապահովել անհրաժեշտ նամակագրությունը,

8.       Ապահովել սննդի անվտանգության մասին հաշվետվությունների հավաքագրումը  շահառուներից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
Ագրոբիզնեսի ոլորոտում աշխատելու, ուսուցումներ, սեմինարներ և տեղեկատվական  արշավներ կազմակերպելու փորձ,
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
Խնդիրներ լուծելու և վարչական հմտություններ,
Անգլերեն լեզվի լավ իմացություն,
Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:
 

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00: 

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն մինչև 2020թ. հունվարի 27-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով` 

Երևան, Մհեր Մկրտչյան փող. 2, 8-րդ հարկ, 832 սենյակ; Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00