Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիր

«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապա­հովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել՝

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվա­կանի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսա­վարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների հա­մար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ:

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․ մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ:

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝  1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

300-600 քառ. մ արտադրական տարածքով թունելային ջերմատուն կառուցող տնտեսավարողները հողամասի չափերով պայմանավորված հնարավորություն ունեն նույն հողատարածքում մեկ ջերմատան փոխարեն կառուցել ընդհանուր 800 քառ.մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի քան երկու ջերմատուն:

Միաժամանակ ներդրվող ջերմատան կոնստրուկցիայի առանձնահատկություններից ելնելով տնտեսավարողները հնարավորություն ունեն թույլ տալու սահմանված առավելագույն մակերեսից մինչև 10 % չափով շեղում՝ առանց հավելյալ մակերեսի համար կատարված ծախսերի փոխհատուցման։

Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի  և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։

Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է դիմի Նախարարություն՝ ներկայացնելով դիմում (N 1 ձև), անձը հաստատող փաստաթղթի պատճեն, անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճեն։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար, ընդ որում անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ վեց տարուց։

Ջերմատան հիմնման համար անհրաժեշտ չափորոշիչները։

500 քառ. մ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով թունելային՝ միաթռիչք ջերմատան նախագիծ։

2000 քառ. մ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով բազմաթռիչք ջերմատան նախագիծ։

Ծրագրի նախագծերի երաշխավորագիր

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին

Ծրագրի ուղեցույց:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ 011 529231, 011 597296 հեռախոսահամարներով: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով:

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00