Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ (ծածկագիրը`  23-32․5-Մ6-1)

 

1. Մասնակցում է խորհրդատվության համակարգի զարգացման առաջնային ուղղությունների նախանշման հետ կապված աշխատանքներին։

2. Մասնակցում է  խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման հետ կապված աշխատանքներին։

3. Մասնակցում է խորհրդատվական ծառայությունների և մոնիթորինգի իրականացմանը:

4. Մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմմանը։

5. Մասնակցում է գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրմանը և մշակմանը։

6. Մասնակցում է խորհրդատվության համակարգի զարգացման առաջնային ուղղությունների նախանշման, խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման հետ կապված առաջարկությունների ներկայացմանը։

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-   բարձրագույն կրթու­թյուն,

-   գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

 

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

 

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•   կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•   աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),

•   արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•   մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•   անձնագրի պատճենը:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ՝ akharatyan@mineconomy.am)

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00