Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ (ծածկագիրը` 23-32․5-Մ6-1)
1. Մասնակցում է խորհրդատվության համակարգի զարգացման առաջնային ուղղությունների նախանշման հետ կապված աշխատանքներին։
2. Մասնակցում է խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման հետ կապված աշխատանքներին։
3. Մասնակցում է խորհրդատվական ծառայությունների և մոնիթորինգի իրականացմանը:
4. Մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմմանը։
5. Մասնակցում է գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրմանը և մշակմանը։
6. Մասնակցում է խորհրդատվության համակարգի զարգացման առաջնային ուղղությունների նախանշման, խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջողված փորձի մասսայական տարածման հետ կապված առաջարկությունների ներկայացմանը։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ-փոստ՝ akharatyan@mineconomy.am)