ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ 2019 թվականին «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի շրջանակներում «Նպատակային շուկաներում մարքեթինգային միջոցառումների» իրականացման համար
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:
Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:
Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե` հետևյալ հասցեով.
ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 709 սենյակ,
Մրցութային հանձնաժողովի քարտուղար Ս. Ասլիզադյանին, հեռ. (011) 597 -157
Հայտերը ներկայացնել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16 -ը ժամը 16:00-ն: