«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։
Ծրագրի շրջանակում շահառուները վարկերի սուբսիդավորման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, վարկերը կտրամադրվեն տարեկան 0 % տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման և մինչև 1 տարի արտոնյալ ժամկետներով։
Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ):
Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում Տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև Նախարարություն է ներկայացնում ձեռք բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով: