Հարցազրույց․ Գործազրկության խնդրի լուծումը պետք է տա մրցունակ մասնավոր հատվածը. նախարարը՝ պետական համակարգի օպտիմալացան մասին/Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կազմի փոփոխություններին, ասաց, որ ինչպես վարչապետը հայտարարել է, դրա նպատակը խնայողությունները չեն, որ պետք է ստեղծվեն այս կամ այն կառույցում աշխատակիցների քանակի կրճատման արդյունքում: 

«Նպատակն այն է, որ ավելի քիչ ռեսուրսով ավելի շատ ծառայություններ հասարակությանը մատուցվեն, քանի որ պետական կառավարման համակարգն ինքնանպատակ չէ, դրա նպատակը ձևավորելն է այնպիսի կառույցներ, որոնք, հանրային շահը հաշվի առնելով, մատուցում են լավագույն ծառայություններ: Վարչապետի պահանջը մեկն է և միանշանակ` ապահովել բարձր որակի ծառայություններ՝ ունենալով համոզվածություն, որ այսօր եղած վիճակն այնպիսին է, որ ռեսուրսները լավագույն ձևով չեն օգտագործվում»,- ասաց նա:

Նախարարի դիտարկմամբ` կան որոշակի կառույցներ, որոնք գործառույթներ են իրականացնում, որոնց նկատմամբ հասարակական պահանջ չկա, գործառույթներ, որոնք կարող են շատ ավելի լավ իրականացնել և գործառույթներ, որ առ այսօր չեն իրականացվում, բայց անհրաժեշտ են:

Դիտարկմանը, թե արդյունքում գործազրկությունը կավելանա, քանի որ այլընտրանք չի առաջարկվում, Տիգրան Խաչատրյանն ասաց. «Դուք միանգամայն ճիշտ եք, այդ հարցադրումը կա, և որևէ մեկը դրանից խուսափելու նպատակ չունի: Անպայման այդ օպտիմիզացիայի արդյունքում որոշակի աշխատատեղեր են կրճատվում, սակայն հաճախ դրանք այն մարդիկ են, ովքեր մրցունակ են մասնավոր հատվածում: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ մասնավոր հատվածում գտնվող ցանկացած կազմակերպություն երազում է, որ պետական հատվածում աշխատած, փորձառություն ունեցող մարդ տեղափոխվի այդտեղ աշխատելու: Դուք վստահ եղեք, որ պետական հատվածում աշխատողների մեծ մասը հեշտությամբ նոր աշխատանք է գտնելու հենց մասնավոր հատվածում»,- ասաց նա:

Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ Հայաստանում մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունն աշխարհի համեմատ շատ ցածր է, այսինքն՝ բազմաթիվ կազմակերպություններ, և ոչ միայն պետական հատվածում, աշխատանքի մեջ պահում են շատ ավելի մեծ թվով աշխատակիցների, քան իրականում պահանջ ունեն: «Այսինքն՝ նույն մասնավոր ձեռնարկություններից շատերը, եթե պահում են 200 աշխատող, եթե հարցնենք, թե 150 մարդով այս նույն աշխատանքը կարո՞ղ է անել, ասում է՝ իհարկե կարող ենք, բայց դե  մարդիկ երկար տարիներ աշխատել են»,- ասաց նա:

Հարցին, թե ճիշտ հակառակ խնդիրը չկա՞, երբ մասնավոր հատվածում մեկի վրա բարդում են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն, մարդիկ արտաժամյա են աշխատում, Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` ոչ: «Որպես կանոն՝ գործատուները համակերպվում են այն մտքի հետ, որ պետք է պահեն ավելի մեծ թվով աշխատողներ, քան իրականում անհրաժեշտ է»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ զարգացող տնտեսության կողմից ստեղծվող նոր պահանջը որակյալ աշխատողների նկատմամբ պետք է նպաստի, որ այդ մարդիկ աշխատանք ունենան և ապրեն արժանավայել:

«Եթե ավելի վաղ չափվեր, թե որքան աշխատող է իրականում անհրաժեշտ, ապա բնականաբար գործազրկության թիվը կլիներ ավելի մեծ: Եթե մարդ էֆեկտիվ չի աշխատում, ավելի լավ է՝ ժամանակին դուք զգուշացնեք, քան պահեք թերբեռնված վիճակում»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ աշխատող մարդկանց մի զգալի մասը նոր հնարավորություն է գտնելու: Ինչ վերաբերում է հարցին, թե որն է այդ դեպքում գործազրկության մակարդակը կրճատելու լուծումը, նա պատասխանեց. «Լուծումը պետք է տա մրցունակ մասնավոր հատվածը, այսինքն՝ լուծումը պետք է գտնի ամեն մարդ իր մտքում, պետք է առավոտյան արթնանա, մտածի, թե ինչ նոր բան կարող է անել»:

Tert.am 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00