Գևորգ Պապոյանը մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը

29 Մայիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կասինովը և «Մասդարի» ԱՊՀ տնօրեն Աբդուլլահ Զայեդը։

Պանելային նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիայի տնտեսական ապագային, էներգետիկ նորարարություններին, ջրի կայուն կառավարմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովմանը և մի շարք այլ թեմաների։

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ոլորտներում Հայաստանն այսօր ունի ամենամեծ ներուժը Եվրասիական տարածաշրջանում հարևանների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է՝

  • ենթակառուցվածքային ինտեգրումը՝ այս համատեքստում առանձնացնելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը,
  • էներգետիկան և կայուն փոխակերպումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, ջրածնային տեխնոլոգիաների և էներգաարդյունավետ լուծումների ոլորտում,
  • նորարարությունն ու մարդկային կապիտալը՝ նշելով, որ Հայաստանը ներդրումներ է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում։

«Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ եղել է, կա և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու (win-win) ռազմավարությանը, և այսօր, երբ շահերի և հնարավորությունների համաշխարհային քարտեզը փոփոխվում է, Եվրասիան պետք է դառնա ստեղծարարության և վստահության տարածք։ Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը՝ ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և վստահության քաղաքականության հարցում», - նշել է նախարարը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00