ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

19 Մայիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։

Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։

Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», ֊ նշել է նախարարը։     

Գևորգ Պապոյանը համայնքի բնակիչներին տեղեկացրել է, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքագրվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։

Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։

Այցի ընթացքում նախարարը պատասխանել է բնակիչների հարցերին, տվել պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

 

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00