ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության հուշագիր

13 Մարտի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։

Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝ գործարար միջավայրի բարելավում, պետություն-մասնավոր համագործակցության խորացում, շինարարության և կառուցապատման ոլորտի ձեռնարկատիրությունների խթանում, օրենսդրական դաշտի կատարելագործում։

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են գործել համատեղ՝ օգտագործելով իրենց լիազորությունները, գործառույթներն ու հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման համար։

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ միմյանց աջակցություն ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում, օրենսդրական նախաձեռնությունների մշակում և անհրաժեշտ իրավական ակտերի առաջարկում, կառուցապատման և շինարարության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս եռակողմ հուշագիրը ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. «Սա կարևոր քայլ է ոլորտի կայուն զարգացման և տնտեսության ընդհանուր առաջընթացի ապահովման ուղղությամբ»։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00