Գևորգ Պապոյանը մասնակցել է Բույսերի Պաշտպանության Միջազգային Կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Տարածաշրջանային աշխատաժողովի բացմանը

02 Սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 2-4-ը Հայաստանում անց է կացվում Բույսերի Պաշտպանության Միջազգային Կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում է 27 երկրի ներկայացուցիչ։

Սեպտեմբերի 2-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել աշխատաժողովի բացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Բույսերի Պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնը, Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի ներկայացուցիչ (IPPC) Արթուր Շամիլովը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վարակազերծ տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

«Բուսասանիտարական վիճակի ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի պարենային ապահովության և անվտանգության տեսանկյունից։ Կենսականորեն կարևոր սննդամթերքների տեղական արտադրության զարգացման և պետական պարենային պահուստի ծավալների ապահովման համար կարևոր է առողջ, որակյալ և բարձր բերքի ստացումը», - նշել է նախարարը։

Շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը տարածաշրջանային աշխատաժողովը Երևանում անցկացնելու համար՝ նախարարը մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք։
Հայաստանի Հանրապետությունը «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիային անդամակցում է 2006 թվականից։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00