ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը։
Հիմնական նպատակն է՝ անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման միջոցով նպաստել տնտեսավարողների կրած վնասների մեղմմանը։
Շահառուները մինչև 2024 թ. սեպտեմբերի 6-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգին համապատասխան փոխհատուցում ստանալու մասին՝ նշելով կրած վնասի տեսակը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը։
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով։
Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը։
Շահառուներին աջակցությունը տրամադրվում է հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը։
Ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն՝ secretariat@minecinomy.am, թեժ գիծ՝ 81-40: