Աջակցություն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով տուժածներին

20 Օգոստոսի, 2024

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը։ 

Հիմնական նպատակն է՝ անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման միջոցով նպաստել տնտեսավարողների կրած վնասների մեղմմանը։

Շահառուները մինչև 2024 թ. սեպտեմբերի 6-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգին համապատասխան փոխհատուցում ստանալու մասին՝ նշելով կրած վնասի տեսակը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը։

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով։

Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը։

Շահառուներին աջակցությունը տրամադրվում է հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը։

Ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն՝ secretariat@minecinomy.am, թեժ գիծ՝ 81-40:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00