Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Digitec համաժողովի բացմանը

13 Մարտի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին մասնակցել է տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec համաժողովի բացման արարողությանը։

Digitec համաժողովը կենտրոնացած է այն խնդրի վրա, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիական կողմնորոշված երկրները արձագանքում գլոբալ մարտահրավերներին և հնարավորություններին: Այս տարի «Դիջիթեք» համաժողովը անց է կացվում «Հավակնոտ թեք. Հնարավորություն տալով բաց տնտեսություններին առավել դիմակայուն լինել աշխարհի աճող անկայունության պայմաններում» (Аmbitious Tech: Enabling open economies to be more resilient in an increasingly unstable world) խորագրով։

Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել «Համատեքստն ամեն ինչ է․ ինչպես է կենսունակ, բաց հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունն ու արժեքների ստեղծումը» պանելային քննարկմանը։ 

Իր խոսքում նախարարն անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին, Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին, տնտեսության ոլորտում նորարար մոտեցումների և ընկերությունների արտադրողականության բարձրացմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառմանը, նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ընկերություններին տրամադրվող լիզինգի կամ սուբսիդավորման գործիքակազմին, Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական արդյունաբերության առաջատար դառնալու նախադրյալներին։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են պանելային քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, անց են կացվել տարբեր ձևաչափերով մասնագիտական հանդիպումներ: 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00