Նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին մասնակցել է տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն Digitec համաժողովի բացման արարողությանը։
Digitec համաժողովը կենտրոնացած է այն խնդրի վրա, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիական կողմնորոշված երկրները արձագանքում գլոբալ մարտահրավերներին և հնարավորություններին: Այս տարի «Դիջիթեք» համաժողովը անց է կացվում «Հավակնոտ թեք. Հնարավորություն տալով բաց տնտեսություններին առավել դիմակայուն լինել աշխարհի աճող անկայունության պայմաններում» (Аmbitious Tech: Enabling open economies to be more resilient in an increasingly unstable world) խորագրով։
Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել «Համատեքստն ամեն ինչ է․ ինչպես է կենսունակ, բաց հասարակությունը խթանում տեխնոլոգիական նորարարությունն ու արժեքների ստեղծումը» պանելային քննարկմանը։
Իր խոսքում նախարարն անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր տեմպերին, Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին, տնտեսության ոլորտում նորարար մոտեցումների և ընկերությունների արտադրողականության բարձրացմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառմանը, նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ընկերություններին տրամադրվող լիզինգի կամ սուբսիդավորման գործիքակազմին, Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական արդյունաբերության առաջատար դառնալու նախադրյալներին։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են պանելային քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, անց են կացվել տարբեր ձևաչափերով մասնագիտական հանդիպումներ: