Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

26 Դեկտեմբերի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության զարգացման ծրագրերին և արտադրական գործընթացին։ Նախարարին ուղեկցում էր նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը զրուցել է ընկերության ղեկավարության հետ, շրջել է արտադրամասերով, ծանոթացել շոկոլադի արտադրության շղթայի փուլերին և իրականցվող ներդրումային ծրագրերին։ Հունվարին նախատեսվում է գործարկել դանիական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր արտադրամասը, որում արտադրվելու է ժամում մոտ 900 կգ շոկոլադ։

Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից  և գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:

Ընկերության արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա ընթացքում աճել է մոտ 3 անգամ, իսկ իրացումը ներքին շուկայում  ավելացել է շուրջ 20%-ով։

Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ Կառավարությունը մեծապես կարևորում է տեղական արտադրության զարգացումը Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման գործում և այդ նպատակով մշակվել և գործում են պետական աջակցության տարբեր մեխանիզմներ, որոնք միտված են նպաստել ընկերությունների արդիականացմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը։

Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև ընկերության արտադրության ընդլայնման և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները, ընկերության ներդրումային նոր նախագծերը և մի շարք այլ հարցեր։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00