ԵՄ-ն և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) աջակցում են Հայաստանին որակի ենթակառուցվածքի ոլորտում ազգային քաղաքականության արդյունավետ կառավարման գործում

21 Հոկտեմբերի, 2022

Հհոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացվել է կառուցողական աշխատաժողով «Ազգային որակի ենթակառուցվածքի (NQI) ռազմավարության» ազգային քաղաքականության տեսլականի ներկայացմամբ՝ կանոնակարգող մարմինների հետ կոնսենսուսի ձևավորման և արդյունավետ քննարկման նպատակով։ Ներկայացված ռազմավարության տեսլականի հիմնական նպատակն ուղղված է որակի ենթակառուցվածքի 2023-2033 թթ․ կայուն զարգացմանը՝ համակարգի բաղադրիչ  ոլորտներում համապատասխան արդյունավետ գործառույթների նախատեսմամբ և իրականացմամբ: Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից:

Աշխատաժողովին մասնակցում էին էկոնոմիկայի և կանոնակարգող շահագրգիռ նախարարությունների, որակի ենթակառուցվածքի համակարգի հաստատությունների («Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ,  «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին)  և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ավելի քան հիսուն ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին ներկա պահին Հայաստանում որակի ենթակառուցվածքի ոլորտում առկա թույլ և ուժեղ կողմերը, ռազմավարության տեսլականը և դրա հետ կապված նպատակները, միջոցառումներն ու արդյունքները որակի ենթակառուցվածքի համակարգի յուրաքանչյուր բաղադրիչի համար, որոնք պետք է ուղղված լինեն ամբողջ համակարգի շարունակական և կայուն զարգացմանը, միջազգային գործընթացներին ինտեգրմանը, շուկայի կարիքների բավարարմանը, սպառողի իրավունքների պաշտպանությանը, հասարակության իրազեկմանը:

Աշխատաժողովն անցկացվել է «Հայաստանում որակի ենթակառուցվածքի աջակցություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում՝ UNIDO-ի կողմից։

«Հայաստանում Որակի ենթակառուցվածքի աջակցություն» ծրագրի նպատակն է նաև զարգացնել չափագիտության ներուժը' Հայաստանի Հանրապետությունում շահագրգիռ կողմերին կայուն և միջազգայնորեն ճանաչված ծառայություններ մատուցելու համար:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00