Երևանում կայացել են Ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը և Հայ-ռուսական գործարար երկխոսությունը

22 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 19-ին Երևանում կայացել են Ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը և Հայ-ռուսական գործարար երկխոսությունը:

Գործարար համաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյուբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և հեռուստահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանը, ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, այլ պաշտոնատար անձինք:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նիստի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարբեր երկրների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, և այս միջոցառումը ևս միտված է տնտեսական կապերի ընդլայնմանը։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միտումներին և գոհունակությամբ նշել, որ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,1%:

Նախարարն իր խոսքում ներկայացրել է նաև տնտեսության ոլորտում ՀՀ Կառավորության ներկայիս նպատակներն ու առաջնահերթությունները։ «ՀՀ Կառավարությունը նախատեսում է խթանել նոր ներդրումների նեգրավումը թե' Հայաստանում, թե' ԵԱՏՄ-ի տարբեր նախագծերի շրջանակներում, բարելավել լոգիստիկ կապերն ու մատակարարման շղթաները` բեռնափոխադրումներն անխափան ապահովելու նպատակով: Կարևոր է նաև տնտեսության խթանման ծրագրերի սինքրոնացումը ԵԱՏՄ անդամ-երկրներում և, իհարկե, նոր ներդրումներ ներգրավելու, տնտեսական գործունեությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է ապահովել երկարաժամկետ խաղաղություն ԵԱՏՄ-ի ողջ տարածքում», - նշել է նախարարը։

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել լիագումար նիստեր «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» և «Ռուսաստան- Հայաստան. ընդլայնելով հորիզոնները» թեմաներով:

Ներկայացվել է ՀՀ Ռազմավարական զարգացման կենտրոնի շնորհանդեսը, որի համահիմնադիրը հայկական կողմից Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան է:

Ողջունելով այս նախաձեռնությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ ինտեգրումը Եվրասիական տնտեսական համայնք, որը միավորում է ավելի քան 185 միլիոն մարդ, մեր տնտեսության համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն, և կենտրոնի նպատակների հաջող իրականացումը պետք է նպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական և սոցիալական կապերի ամրապնդմանը: «Գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի այն ճյուղերն են, որոնք արդեն կարող են առաջարկել մրցունակ ապրանքներ, որոնք պահանջված են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս։ Կրթության, առողջապահության, մեքենաշինության, զբոսաշրջության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի ռազմավարական կարևոր ոլորտներն են, որոնք պահանջում են բարձրորակ մասնագիտական ​​փորձաքննություն և բեկումնային ռազմավարություններ», - նշել է Նարեկ Տերյանը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի գիտատեխնիկական երկար տարիների փորձը և ֆինանսական հաստատությունները կարող են առանցքային գործոն դառնալ Հայաստանի տնտեսության հաջող զարգացման և Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու համար։

Համաժողովը եզրափակվել է «Աշխատանքի արտադրողականության բարձրացումը» խորագրով ռազմավարական նիստով:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00