Վահան Քերոբյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պատվիրակությանը

07 Սեպտեմբերի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը՝ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էր նաև  նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ընդգծել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ հանրապետությունում իրականացված և ընթացիկ ծրագրերի կարևորությունը։

Նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության մեխանիզմներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են արտադրողականության ու գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Վահան Քերոբյանն իր խոսքում հատկապես կարևորել է հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագիրը, որը միտված է նպաստել հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Ոլորտում իրականացվող կարևորագույն բարեփոխումների թվում նախարարը նշել է նաև ոռոգման համակարգերի արդիականացումը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի թվայնացումը։

Նախարարը նաև նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսության ոլորտի գրավչության բարձրացման և դեպի ոլորտ երիտասարդների ներգրավման համար։

Այնուհետև համառոտ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման ուղղված հնարավոր քայլերը, ինչպես նաև նախանշել նոր ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00