Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդում մասնակցել է Ուզբեկստանի տեքստիլ համաժողովին

29 Ապրիլի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդում կայացած «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում մասնակցել է Ուզբեկստանի տեքստիլ համաժողովին` «Uzbekistan Textile Conference»(UTC):

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի տեքստիլ ոլորտի գործարար շրջանակների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։   

Համաժողովի շրջանակներում Ուզտեքստիլպրոմ (Узтекстильпром) ասոցիացիայի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել այդ ուղղությամբ աշխատանքների իրագործումը։ Ասոցիացիայի տնօրենը հրավիրվել է  Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և կապեր հաստատելու համար։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի գործարարների համար ֆինանսական աջակցության մեխանիզմներ գտնելու տարբերակները, ինչը կարող է նպաստել Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը։

Ուզբեկստանի արտահանման խթանման գործակալության տնօրենի և  «Ուզբեկտրեյդ» պետական  ընկերության ներկայացուցիչների հետ հետ հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

Հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի հաստատման, կոնտակտների և տեղեկատվության փոխանցման հարցերում:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00