Հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով

14 Ապրիլի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել է «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է հանրության լայն շրջանակներին իրազեկել հայկական արտադրության մասին և ներկայացնելով որակյալ ու մրցունակ Made in Armenia ապրանքատեսակները կամ ծառայությունները` բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը:

Նախագծի արդյունքում ակնկալվում է, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածությունը կնպաստի տեղական արտադրողների վաճառքի ծավալների ավելացմանը։
Այս նպատակով իրազեկման արշավին զուգահեռ  աշխատանքներ են իրականացվում սուպերմարկետների ցանցերի և խանութների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքներն ունենան ուշադրություն գրավող  ցուցանակներ, որոնց միջոցով  սպառողը կարող է ավելի հեշտ գտնել հայկական ապրանքները խանութների դարակաշարերում։

Այս պահի դրությամբ նախագծին միացել են երկու սուպերմարկետի ցանցեր, սննդի և հագուստի խանութներ։
«Մեր գործընկերները սիրով են միացել արտադրողին աջակցելու մեր այս նախաձեռնությանը։Հուսով եմ՝ սա լավ օրինակ կծառայի մյուս սուպերմարկետների ցանցերի և խանութների համար, և նրանք նույնպես կմիանան այս նախաձեռնությանը։Կարծում եմ բոլորիս պետք է համախմբի այն գաղափարը, որ ամուր պետության հիմքում կայուն տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում` զարգացած տեղական արտադրությունը», - նշել է ծրագրի համակարգող Գայանե Անտոնյանը։

Առաջիկայում ակտիվ աշխատանքներ են տարվելու «Made in Armenia» ցուցանակները  հնարավորինս շատ խանութներում տեղադրելու ուղղությամբ։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00