Վահան Քերոբյանը մասնակցել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության 2020թ․-ի գործունեության վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքների ներկայացմանը

15 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 15-ին Վահան Քերոբյանը մասնակցել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության 2020թ․-ի գործունեությունն ամփոփող և գնահատող անկախ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը։

Վահան Քերոբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին նշել է․ «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն 25 տարի։ Այդ 25 տարիների ընթացքում այն ոչ միայն ծավալել է բիզնես գործունեություն, այլ նաև մեծ մասնակցություն է ունեցել Հայաստանի գործարար միջավայրի ձևավորմանը՝ ներդնելով առաջնակարգ չափանիշներ առևտրի, դիստրիբուցիայի, ապրանքի ստանդարտների և ընդհանուր բիզնես մտածելակերպի մեջ։  Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի կողմից նմանատիպ լայնածավալ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունների իրականացումը։ Դրանք կարող են օգտակար լինել կառավարությանը՝ ավելի թիրախային սոցիալ-տնտեսական հայեցակարգերի մշակման գործում։ Սա ողջունելի նախաձեռնություն է և կարող է լավ հիմք ստեղծել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մյուս խոշոր ընկերությունների համար նմանատիպ հետազոտական վերլուծությունների իրականացման համար»։ 

Վերլուծությունն իրականացվել է՝ պարզելու ընկերության գործունեության ազդեցությունը Հայաստանում՝ հետևյալ հիմնական ոլորտների տեսանկյունից, մասնավորապես՝  համախառն ավելացված արժեքի, աշխատատեղերի ապահովման, ներդրումների, ֆիսկալ ազդեցության, համայքների և սոցիալական զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության։

Ըստ հետազոտության «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.6 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ընդհանուր ներդրումը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) 2020 թվականին 18.3 միլիարդ դրամ է եղել, որը կազմել է այդ ընթացքում երկրում գեներացված ընդհանուր համախառն ներքին արդյունքի 0.3%-ը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են 5.3 միլիարդ դրամ:

Ընկերությունը մեծ ներդրում ունի աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ Այն հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Իր տարեկան եկամտի 2%-ն ընկերությունն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին:

Ըստ ուսումնասիրության, անցած տարի ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են  75.5 միլիոն դրամ՝ շրջակա միջավայրի պահմանման, երիտասարդների զարգացման ոլորտներում և ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00