Հայկական ընկերությունները կարող են դիմել մասնակցելու «Expo2020Dubai»-ի «Արտադրված է Հայաստանում» 4-օրյա ցուցահանդեսին

16 Օգոստոսի, 2021

2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (“Made in Armenia”) 4-օրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։ Այն հնարավորություն կտա  ոչ միայն հայկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում, այլև ստեղծել նոր ամուր բիզնես կապեր, հանդիպել օտարերկրյա պոտենցյալ գործընկերների ու ներդրողների հետ։

Էքսպոյի ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպիչների կողմից անցկացվող վորքշոփերի, որոնց շրջանակում հրավիրյալ մասնագետները մանրամասն կծանոթացնեն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի համագործակցության երկրների շուկաներ մուտք գործելու գաղտնիքներին ու ուղիներին։

Գործարար կապեր ձեռք բերելու և բիզնես շփումների իրականացման լավագույն հարթակներից մեկն էլ B2B պորտալն է, որում գրանցվելով՝ հայկական ընկերությունները կհայտնվեն համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում։ 

Հայկական ընկերությունների համար գործարար աշխարհին ներկայանալու ևս մեկ հնարավորություն է արտահանման կատալոգը/ամսագիրը․ դրանում ներառված կլինեն Էքսպոյի մասնակից հայկական ընկերությունների գործունեության, ոլորտի, արտադրատեսակների մասին տեղեկություններ։ Կատալոգը հասանելի կլինի «EXPO 2020 Dubai»-ի մասնակից 190–ից ավելի երկրների գործարարներին։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ ՀՀ վարչապետի որոշմամբ  «Դուբայ ԷՔՍՊՈ - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

 «EXPO 2020 Dubai»-ի հայաստանյան կազմակերպչական թիմը մասնակից ընկերությունների համար կկազմակերպի նաև բիզնես հանդիպումներ, որոնց կարող են անցկացվել «Արտադրված է Հայաստանում» էքսպոյի տարածքում հատուկ դրա համար առանձնացված հատվածում։

Շուրջ 2880 մ2 զբաղեցնող ցուցահանդեսային տարածքում իրենց ապրանքներն ու ծառայությունները կարող են ներկայացնել հետևյալ ոլորտներում գործող հայկական ընկերությունները՝

  • Սննդամթերք և խմիչք (գինի),
  • Թեթև արդյունաբերություն,
  • Թանկարժեք զարդեր (ոսկերչություն),
  • ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ
  • Տուրիզմ
  • Կրեատիվ, մեդիա, կինոարտադրություն
  • Այլ

Էքսպոյի մասնակցության վերաբերյալ մանրամասները և հետաքրքրության հայտը հրապարակված են www.dubai2020.am կայքում՝ հետևյալ հղմամբ։

Համաշխարհային էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ որևէ խոշոր քաղաք 6 ամիս շարունակ հյուրընկալում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ներկայանում են իրենց ամենագրավիչ կողմերով։ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ»–ին մասնակցում է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Կազմակերպիչներն ակնկալում են 25 մլն տեղացի և արտասահմանյան այցելուներ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00