Ամրապնդվում է կապը կրթական հաստատությունների հետ․ Արման Խոջոյանը հանդիպել է ՀԱՀ նախագահի հետ

11 Օգոստոսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին և համալսարանի ուսումնական հարցերով փոխնախագահ Բրայան Էլիսոնին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի  ներուժը երկրի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղելու հնարավարությունները և համագործակցության ուղիները։

«Համալսարանները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մարդկային ռեսուրսի զարգացման կենտրոններ, այլև, որպես ամենաթարմ, նորարարական և գիտական տեղեկատվության կրողներ և փոխանցողներ, որը կարևոր դերակատարում կունենա ճշգրիտ քաղաքականության մշակման գործում»,- նշել է նախարարի տեղակալը։

Շնորհակալություն հայտնելով Ամերիկյան համալսարանի ղեկավարներին համագործակցության համար՝ Արման Խոջոյանն ավելացրել է, որ մտադրություն կա միավորել համալսարանների գիտական ներուժը քաղաքականություն մշակող կառույցների հետ՝ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։

Կողմերը խոսել են համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարների մասին և համաձայնության եկել, համատեղելով երկու կողմերի փորձն ու կարողությունները, իրականացնել ոչ միայն առկա խնդիրներին, այլ նաև ապագայի մարտահրավերներին ուղղված ծրագրեր։

«Մենք կրթում ենք ուսանողներին որպես առաջնորդներ և պետք է նաև վստահ լինենք, որ այդ կրթությունը կապահովի ապագային միտված նորարարություններ և որոշումների կայացում», -  ասել է Կարին Մարկիդեսը։

Հանդիպմանն առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ կիրականացվեն համատեղ աշխատանքներ՝ արևային էներգիա, մաքուր ջուր, պլաստիկի օգտագործման նվազեցում, վերամշակող նյութերի լայնածավալ կիրառում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խմբեր՝ պետական և մասնավոր հատվածի, համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։   

Կարին Մարկիդեսը նշել է, որ համալսարանը պատրաստ է իր ներդրումն ունենալ արդեն իրականացվող նախագծերին և հանդես գալ նոր առաջարկություններով՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի հնգամայա ռազմավարությունն ուսումնասիրելուց հետո կկարողանան ավելի հստակեցնել` որտեղ և ինչպես կարող են օգտագործել միավորված ռեսուրսները։

Նա առանձնահատուկ շեշտել է համայնքներում ծրագրերի իրականացման կարևորությունը և առաջարկել համատեղ ծրագրերը տեղափոխել ՀՀ մարզեր։

Ամփոփելով հանդիպումը՝ Արման Խոջոյանն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել համայնքներում, ինչը կօգնի ավելի խորը պատկերացում կազմել համայնքային կյանքի և ներուժի մասին։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00