Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր․ կձևավորվի ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ

09 Հուլիսի, 2021

Հուլիսի 8-ին Մոսկվայում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության նախորդ ծրագիրը ավարտվել է 2020 թվականին, նախարար Ռեշետնիկովն ընդգծել է նոր երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությունը:

Ներդրումային նախագծերի մշակման նպատակով Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համագործակցության գծով համատեղ աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երկու կողմերի փոխնախարարներ:

Գործընկերներն անդրադարձել են Հայաստանի և ՌԴ-ի միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել  առևտրի խոչընդոտներին՝ կապված ՌԴ-ում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների հետ կապված գինիների նկատմամբ լրացուցիչ պահանջների հաստատման հետ:

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է երկկողմ առևտրի ոլորտում առկա թաքնված խոչընդոտները, որոնք դժվարացնում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը: Մասնավորապես՝ նա նշել է, որ Ռուսաստանում փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի հետ առևտրի ժամանակ դեռևս հարկային դժվարությունների են հանդիպում:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային կառավարությունների հետ ուղիղ համագործակցության կարևորությունը՝ նշելով Սվերդլովսկի մարզի հետ հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրը՝ առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական հարաբերությունների իրականացման մասին։

Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և առաջարկել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկու երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները` օգտագործելով ԵԱՏՄ ողջ ներուժը: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երկու երկրների արտադրանքի՝ մետաղագործության, քիմիական արդյունաբերության և գինեգործության ոլորտների ապրանքների համատեղ իրացման հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ առաջատար առևտրային գործընկերը` ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության գրեթե 30,3 տոկոսը: 2015 թվականի հունվարին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո և մինչև համավարակը երկկողմանի առևտուրն աճել է 2 անգամ` 1,26 մլրդից մինչև 2,51 մլրդ ԱՄՆ դոլար:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00