Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

06 Հուլիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով գտնվում էր ՌԴ-ում, որի շրջանակում մի շարք հանդիպումներ է կայացել ռուս գործընկերների հետ։ Այցի շրջանակներում Վահան Քերոբյանը և նրա գլխավարած պատվիրակությունը մասնակցել են   «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ 

Հուլիսի 5-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ՝ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսային հարթակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ ուղղված Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին և 2020թ․-ին համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։

Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։

Անդրադարձ է եղել նաև ռուսական ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում արևային պանելների արտադրության և երրորդ երկրներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի Հայաստանում արտադրության հեռանկարների հետ կապված հարցերին։

Նույն օրը Վահան Քերոբյանը մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը:

«Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսային հարթակում հոււլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր, որ նախատեսվում է համագործակցություն  զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը:

Նույն օրը Վահան Քերոբյանը հանդիպել է Սվերդլովսկի մարզի միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարար Վասիլի Կոզլովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 6-ին ստորագրված «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանն ուղղված քայլերը և այդ նպատակով որոշվել է մշակել  ճանապարհային քարտեզ։

Համաձայնագրի իրականացումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը․ կողմերը պարտավորվում են ստեղծել անհրաժեշտ կազմակերպչական, ֆինանսատնտեսական և իրավական պայմաններ համատեղ ձեռնարկությունների գործունեության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի մշակման և իրականացման համար։ Սա նաև բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում և Սվերդլովսկի մարզի տարածքներում անցկացվող տոնավաճառներին, ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին հայկական և ռուսական ընկերությունների մասնակցության, համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը համար։

Կողմերը քննարկել են նաև արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության,  զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։

Հուլիսի 7-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսային հարթակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ասոցիացիայի տնօրեն Անդրեյ Շպիլենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում երկու կողմերի պատվիրակություններն անդրադարձել են երկու երկրների արդյունաբերական պարկերում և ազատ տնտեսական գոտիներում համագործակցության հնարավորություններին։ 

Քննարկվել է ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ասոցիացիայի կողմից հայ մասնագետների համար՝ ԱՏԳ-ների  գործունեության համար մեթոդաբանության մշակման, նոր մեխանիզմերի կիրառման  ուղղությամբ անվճար ուսուցում կազմակերպելու հնարավորությունը։ 

Հայկական կողմն առաջարկել է դիտարկել ռուսական ձեռնարկությունների՝ հայկական լոգիստիկ կենտրոնում և արդյունաբերական պարկերում գործունեություն ծավալելու և Հայաստանի միջոցով 3-րդ երկրներ իրենց արտադրանքն արտահանելու հնարավորությունները։

Հուլիսի 7-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսային հարթակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է Ուրալի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ, խորհրդի նախագահ Անդրեյ Բեսեդինի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, գործարար կապերի հաստատման և ամրապնդման հնարավորությունները, նախանշվել համագործակցության առավել արդյունավետ ուղիները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին հայկական և ռուսական ընկերությունների  մասնակցության, համատեղ ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման և գործարար կապերի հաստատման հարցերին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրալական կողմը հայկական կողմին կտրամադրի իրենց կողմից նախատեսվող ցուցահանդեսների ժամանակացույցը՝ հետագա կազմակերպչական աշխատանքները պլանավորելու նպատակով։  

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00