Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Իրան-2021» ցուցահանդեսի բացմանը

10 Հունիսի, 2021

Հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խորհրդական Հասան Զամանին և մի շարք այլ պաշտոնատար անձինք։ 

Ցուցահանդեսին ներկայացված են իրանական շուրջ 100 խոշոր ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում էներգետիկայի, արդյունաբերության, տեխնոլոգիաների, շինարարության, գյուղատնտեսության, բժշկության, դեղագործության և սննդի ոլորտներում։

Նարեկ Տերյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։ Նախարարի տեղակալը հայտնել է իր պատրաստակամությունը հանդիպել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների հետ և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և Իրանի առևտրի ու արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջև կկազմակերպվեն հանդիպումներ, որոնք կնպաստեն երկու երկրների  գործարար համայնքների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00