Վահան Քերոբյանը Ղազախստանում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ

01 Հունիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ից 28-ը գտնվում էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ 

Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն դոլար և այլն։

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը մեզ արդեն հնարավորություն է տվել փոխադարձ առևտրի ծավալը 2015-ից 2020 թվականներին ավելացնել 3 անգամ՝ 5 մլն դոլարից հասցնելով 15 մլն դոլարի: Կորոնավիրուսային ճգնաժամը չի խանգարել մեզ 2020 թվականի վերջին 30,8%-ով ավելացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը (2020-ին՝ 15 մլն դոլար, 2019-ին ՝ 11,5 մլն դոլար): Մենք ավելացրել ենք արտահանումը Հայաստան 66% -ով (7,3 մլն դոլար): Իր հերթին՝ ներմուծումն աճել է 8,8%-ով (7,7 մլն դոլար)», - նշել է Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ «COV1D-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը և այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կարևոր եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը», - հանդիպման ընթացքում ընդգծել է Վահան Քերոբյանը։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել էլեկտրոնային հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում քննարկված հարցերից էր հայկական ընկերությունների և «Խորգոս» սահմանային համագործակցության միջազգային կենտրոնի միջև համագործակցությունը, որի շնորհիվ հայկական ընկերություններին հնարավորություն կնձեռվի դուրս գալ ոչ միայն չինական շուկա, այլև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը մինչև ասիական տարածաշրջանի երկրներ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորությունները, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։

Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականի վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ կկրկնապատկվի։ 

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։

Այցի շրջանակում Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարի, ՂՀ գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովի և ղազախական «KazakhInvest» ազգային ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Մեիրժան Յուսուպովի հետ։

Ռոման Սկլյարի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթի բացումը, ապրանքաշրջանառության ավելացումը, ինչպես նաև ղազախական կողմի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության  Աստրախան քաղաքում լոգիստիկ կենտրոնի ձևավորումը, ինչը կդյուրացնի մուլտիմոդալ ձևաչափով ապրանքների տեղափոխման գործընթացը Հայաստանից դեպի Ղազախստան և հակառակը։

Սապարխան Օմարովի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել  գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Մասնավորապես՝ քննարկվել են ինտենսիվ այգեգործությանը, գինեգործությանը, խոզաբուծությանը, կաթիլային ոռոգմանը, գյուղատնտեսության մեջ մեծածախ բաշխիչ կենտրոնի ստեղծմանն ու կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Վահան Քերոբյանի և Մեիրժան Յուսուպովի հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են օտարերկրյա ներդրումների ներգրավման իրենց մոտեցումները և մեթոդները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապ հաստատել հայկական «Enterprise Armenia» հիմնադրամի և ղազախական «KazakhInvest»-ի միջև։

Մայիսի 25-ից 28-ը Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ, ՏԿԵՆ, ԷՆ, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների ներկայացուցիչները։

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00