Կայացել է Ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծման առաջին երկփուլ երկխոսությունը

28 Ապրիլի, 2021

Ապրիլի 27-ին, ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի (UN Food Systems Summit 2021) շրջանակում, Երևանում կայացել է Ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծման առաջին երկփուլ երկխոսությունը։

Հայաստանի գագաթնաժողովի ազգային ղեկավար,  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովն ազդեցիկ մտքեր գեներացնելու հարթակ է, որտեղ կհստակեցվեն երկրում պարենային համակարգերի առաջնահերթությունները, դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները և Հայաստանի հեռանկարները։

«Այսօր ամբողջ աշխարհում 4 մլրդ մարդ ուղղակիորեն և անուղղակիորեն աշխատում է պարենային համակարգում, որոնցից 690 մլն մարդ թերսնվում է։ COVID-19 համավարակի պայմաններում կանխատեսվում է, որ այս թիվը կավելանա ևս 100 մլն-ով: Միևնույն ժամանակ աշխարհի ծայրահեղ աղքատների 80 տոկոսը հենց ապրում է գյուղական վայրերում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Այս ոլորտում անհրաժեշտ են կտրուկ քայլեր», - ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։

2020 թվականը ստիպեց բոլորին վերանայել ու գնահատել ազգային կարողությունները, դիտարկել նոր հնարավորություններ, ինչպես նաև կայուն քայլեր ձեռնարկել պարենային համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար: Փոխնախարարը հավելել է, որ անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել առողջ սննդի հասանելիությունն ամբողջ երկրում ապահովելու համար՝ կրճատել հետբերքահավաքային կորուստները և ստեղծել վերաօգտագործման, վերամշակման ու մնացորդային կառավարման մոտեցումների միջոցով գյուղատնտեսական համակարգերի լավ միջավայր և նոր լոգիստիկ շղթաներ։

Ազգային երկխոսության համակարգող, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, միջոցառման բացմանը նշել է, որ  սննդամթերքի արտադրության և սպառման այսօրվա մեթոդը բացասական ազդեցություն է ունենում բնակչության առողջության և բարեկեցության, շրջակա միջավայրի և բնական պաշարների վրա՝ ուղեկցվելով կենսաբազմազանության կորստին, ջրային պաշարների սղությանը, անտառազերծմանը, ջերմոցային գազերի արտանետումներին և սննդամթերքի վատնումներին առնչվող մտահոգություններով։ Նա հույս է հայտնել, որ ազգային մակարդակի այս երկխոսությունները կհանգեցնեն հարակայուն պարենային համակարգերի ազգային ուղղվածությունների հաստատմանը և առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզի ձևավորմանը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր ելույթում նշել է, որ երկխոսության միջոցով Հայաստանի տեսակետները, կարիքները և գերակայությունները հաղորդակցվում են աշխարհին՝ վերածվելով կոնկրետ գործողությունների և ծրագրերի։ «Ես լավատես եմ՝ անկանխատեսելի այս աշխարհում մենք կհասնենք ամուր պարենային համակարգերի այս և երկրորդ երկխոսության ակնկալվող արդյունքներով», - ասել է Շոմբի Շարփը։

Գագաթնաժողովի շրջանակում կայացել են պանելային քննարկումներ ագրոպարենային արտադրանքի մատակարարման շղթաների դիմացկունության   և սննդամթերքի անվտանգություն վերաբերյալ, որոնք համահունչ են գագաթնաժողովի 5 նպատակներին՝ անվտանգ և սննդարար սննդամթերքի հասանելիության ապահովում բոլորի համար, անցում սպառման հարակայուն մոդելների, բնապահպանական առումով մաքուր արտադրանքի արտադրության ծավալների ավելացում, ապրուստի առկա միջոցների խթանում և խոցելիության, ցնցումների, սթրեսների նկատմամբ դիմադրողականության բարձրացում:

Գագաթնաժողովը հնարավորություն էր ընձեռել քննարկումներին հետևել նաև առցանց՝ նախարարության ֆեյսբուքյան էջից ուղիղ միացմամբ։

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00