Ապրիլի 15-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը և ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։
«Այս նախագիծն ուղղված է ՀՀ ամուր տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից, ըստ էության ջնջում են 10 օր։ Այսօրվա ՀՀ-ի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի չի կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը Հայաստանը կերտելու մեր մոտեցումներին»,- նշել է Վահան Քերոբյանը։
Կառավարության նիստում ընդունվել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հետևյալ նախագծերը․
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1433-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի թիվ տասնհինգ փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 683-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1332-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- «Անշարժ գույք հետ վերցնելու, անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀՀ վարչապետի պաշտոնական կայք