Վահան Քերոբյանը մասնակցել է TEAM2B նախագծի շնորհանդեսին

04 Մարտի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է TEAM2B նախագծի շնորհանդեսին։

Ստարտափի նպատակն է հեշտացնել Հայաստանում բիզնես վարելը՝ օգնելով բիզնեսներին վերափոխել իրենց տնտեսական մոդելները, նվազեցնել ֆիզիկական շփումը և, կենտրոնանալով առանցքային գործառույթների վրա՝ կայացնել իրենց բիզնեսը։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան  Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ԳՄՀ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր խոսքում նշել է․ «Նոր տեխնոլոգիաները և փորձը  շատ կարևոր են աշխարհում բիզնես անելու համար։ Ուղիղ մեկ տարի առաջ մենք բոլորս ականատես եղանք աշխարհի ակնթարթային փոփոխությանը, երբ մեկ օրվա մեջ օֆիսներում մարդիկ պակասեցին, սակայն բիզնեսը շարունակեց նույն կերպ աշխատել։  Այս տիպի աշխարհի համար TEAM2B-ն, իհարկե, հրաշալի օրինակ է։ Բիզնես գաղափարը հիասքանչ է, և, կարծում եմ, շուկան էլ կա, բայց շատ կարևոր է հենց իրագործումը, թե ինչպես հիմանդիրները, TEAM2B թիմը կկատարեն իրենց առջև դրված խնդիրները։ Մաղթանքս է՝ մտածել լայն, մեծ, այսինքն՝ ամբողջ աշխարհի վրա և շատ տրամադրված լինել նպատակները իրագործելուն։ Հուսով եմ, որ TEAM2B-ի թիմը ֆոկուսավորված, սևեռված կլինի իր հաջողության վրա»: 

Նախարարը հաջողություն է մաղթել թիմին և առաջարկել չսահմանափակվել  Հայաստանով:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է ներկաներին գործարարի օրվա կապակցությամբ։ Նա ընդգծել է ՓՄՁ-ների շարժիչ դերը տնտեսական աճի ու նոր աշխատատեղերի ստեղծման գործում։

«Այս ծրագրով մենք ցանկանում ենք աջակցել գործարարներին, ովքեր ունեն գիտելիք և կարող են նորարար լուծումներ մշակել Հայաստանի համար։ Այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, թե ինչպես կարող են կազմակերպությունները ստեղծել նորարար լուծումներ ապագայի համար, որոնք ներառական են, դիմացկուն, կանաչ և կայուն», - նշել է Անդրեա Վիկտորինը։

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Շատվերովը ներկայացրել է TEAM2B ծրագրի շնորհանդեսը։  

Ընկերությունը մշակել է կառավարման օպտիմալացման հարթակ: Հարթակում գործարարներին տրամադրվում է «առցանց գրասենյակ», որտեղ նրանք կարող են ստանալ բիզնեսին անհրաժեշտ 10 մասնագիտական ծառայություն՝ փորձված լուծումներով, առցանց ձևավորել թիմ, հարուստ թվային գործիքակազմի օգնությամբ պլանավորել, վերահսկել և գնահատել թիմի անդամների աշխատանքը, կենտրոնանալ բիզնեսը զարգացնելու վրա։

Նախարար Քերոբյանը, ինչպես նաև Krisp ստարտափի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը պատրաստակամություն են հայտնել գրանցվել Team2B հարթակում որպես  մենթորներ և օգնել մեկական բիզնեսների աշխատանքների կազմակերպմանը:

Միջոցառման ավարտին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հանդիսավոր կերպով գործարկել է Team2B հարթակը, որը հասանելի է www.team2b.am կայքում:

Միջոցառումն իրականացվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում։

TEAM2B նախագիծը ֆինանսավորում է ստացել Եվրոպական միության աջակցությամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հայտարարված «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00